Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2025 թ.

ՆԱՐԵԿ ԱՐՄԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի  1-ին մասով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  29.05.2025թ. N3231 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին / վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը  ուղարկվել է փոստային ծառայության միջոցով և 29․05․2025թ․ տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և հանձնաժողովի 20.06.2025թ. N62 արձանագրությունը/ առաջարկը, Նարեկ Արմենի Դանիելյանի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս գ․Այնթապում գտնվող  / կադաստրային ծածկագիր՝ 03-012-0292-0019 /  գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասում ինքնակամ շինություն՝ օժանդակ շինություն կառուցելու և հեղուկ վառելիքի բաքեր տեղադրելու  համար․ որոշում եմ՝ 

 

1․Նարեկ Արմենի Դանիելյանի / ծնված՝ 10․07․1990թ-ին, անձնագիր՝ AR0490729, տրված 24․10․2017թ-ին 008-ի կողմից, հասցե՝ ք․Երևան Մալաթիա-Սեբաստիա, Դուրյան փողոց տուն 17 /  նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարչորսհարյուրապատիկի չափով՝   1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար / ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել  Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

3.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

4.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիաննա Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner