Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Սեդրակ Աբրահամյանի դիմումը /05.04.2024թ. մտից՝ 4942 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող Սեդրակ Ֆարմանի Աբրահամյանին, Ռիմա Անդրանիկի Աբրահամյանին, Թովմաս Սեդրակի Աբրահամյանին, Միքայել Սեդրակի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 03-054-0285-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 0.70 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։ |