Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջները և որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս,1-ին փողոց, թիվ 2/1 /ծածկագիր` 03-003-0127-0020/ հասցեով 0,08461 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքը 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ:
2. Մեկնարկային գին սահմանել 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ: |