| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Էդվարդ Ջանազյանի  դիմումը /03.04.2024թ. մտից՝ 4769 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրում գտնվող  Էդվարդ Արշամի Ջանազյանին  սեփականության իրավունքով պատկանող 03-030-0108-0024 կադաստրային ծածկագիրը կրող, 0.03203 հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի  նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝  գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով։ |