Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Էմին Երիցյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 18.02.2022թ. N 531/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Էմին Վարդանի Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Ազատաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.6761 հա վարելահողի հողամասի /ծածկագիր՝ 03-006-0117-0036/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |