Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Հովհաննես Մարգարյանի դիմումը /25.02.2025թ. դիմում 6874-25/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող Հովհաննես Սերյոժայի Մարգարյանին, Արսեն Գունչիխին Ալեքսանդրին սեփականության իրավունքով պատկանող 03-070-0118-0078 կադաստրային ծածկագիրը կրող, 0․05671 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող, այլ հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ չրանոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |