Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Ասյա Բադիկի Վարդանյանի լիազորված անձ /լիազորագիր տրված՝ 27․07․2020թ․, գրանցված գրանցամատյանում 1985-ով/ Արթուր Վահագնի Գևորգյանի դիմումը և այն հանգամանքը, որ Ա․Վարդանյանի կողմից 2006 թվականին իննսուն տարի ժամկետով վարձակալած ք․ Մասիս ն/թ Հերացու փող․ , 22 հասցեում գտնվող 0․117 հա, ծածկագիր՝ 03-003-0137-0313, բնակավայրերի հասարակական կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողամաասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Ասյա Բադիկի Վարդանյանի կողմից վարձակալած ք․ Մասիս ն/թ Հերացու փող․ , 22 հասցեում գտնվող 0․117 հա, ծածկագիր՝ 03-003-0137-0313, վկայական N21052012-03-0147, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով ուղղակի վաճառքով օտարել Ասյա Բադիկի Վարդանյանին կառուցապատելու նպատակով։
|