Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Մարիետա Աշոտի Խաչատրյանի դիմումը /մտից ՝ 17.01.2023թ. թիվ 570, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Դպրոցականների փողոց 29/3 հողամաս հասցեում 0,00112 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0135-0214, սեփականության իրավունքի վկայական N 07122022-03-0047/, որը սահմանակից է Մարիետա Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0135-0097/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Մարիետա Աշոտի Խաչատրյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 49749/ քառասունինը հազար յոթ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441,8 / չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ / ՀՀ դրամ: |