Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մանվել Ներսեսյանի կողմից ներկայացված հայտը (269903)․ որոշում եմ՝
1․Մանվել Ներսեսյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Նոր Խարբերդ 13-րդ փողոց 48/3 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Մանվել Ներսեսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Ներսեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: