Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և նկատի ունենալով, որ Լենդրուշ Թարվերդյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 2-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 24/1 հասցեում գտնվող շինությունը (արտաքին մակերեսը՝ 10,6քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00568հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0102-0037) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Լենդրուշ Թարվերդյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 24․550 (քսանչորս հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 388․189 (երեք հարյուր ութսունութ հազար հարյուր ութսունինը) ՀՀ դրամ:
4.Շինությունը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |