Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Լիլիթ Բոշյանի դիմումը՝ /հայտ ՝ 04.05.2023թ. N 8377/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում գտնվող Լիլիթ Վարազդատի Բոշյանին սեփականության իրավունքով պատկանող 03-012-0323-0007 կադաստրային ծածկագիրը կրող, 0.307 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։ |