Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արմեն Գևորգյանի կողմից ներկայացված հայտը (151195)․ որոշում եմ՝
1.Արմեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Նոր Կյուրին 19-րդ փողոց 4/1 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Արմեն Գևորգյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: