Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Մադաթ Մադաթյանի դիմումը /16.10.2024թ. մտից 14084/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Խաչփար բնակավայրում գտնվող Մադաթ Մանվելի Մադաթյանին սեփականության իրավունքով պատկանող 03-050-0202-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1322 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |