Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Տիգրանուհի Սուքեյանի դիմումը /մտից՝ 22.05.2024թ. թիվ 7423/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս Նոր թաղամաս 39/30 հողամաս հասցեում 0,0095 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0126-0212, սեփականության իրավունքի վկայական N 08062024-03-0003/, որը սահմանակից է Սամվել Սերյոժայի և Տիգրանուհի Պապիկի Սուքեյաններին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0126-0208/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սամվել Սերյոժայի և Տիգրանուհի Պապիկի Սուքեյաններին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 632985 /վեց հարյուր երեսուներկու հազար ինն հարյուր ութսունհինգ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6663/վեց հազար վեց հարյուր վաթսուներեք / ՀՀ դրամ:
|