Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով․ որոշում եմ՝
1.Եռամսյա ժամկետում հայտարարել նոր մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը՝ օրենքով սահմանված կարգով: