Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մասիս համայնքապետարանի հայտը (333676) որոշում եմ
1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում տալ Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան-կոթողին հարակից տարածքում այգու կառուցման աշխատանքների նախագծման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մասիսի համայնքապետարանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: