Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 110-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
,,ՄԱՍԻՍԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, ,,Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով  Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

 

 

1. ,,Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ,, ,,Մասիս համայնքի  կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն,, :

2.Սահմանել, որ կազմակերպության հիմնական նպատակն է Մասիս համայնքի վարչական տարածքի սահմաններում համայնքի սեփականություն հանդիսացող տարածքների բարեկարգման, կանաչապատման, բնության ու շրջակա միջավայրի պահպանության, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտներում աշխատանքների իրականացումն է:

3. Սահմանել, որ կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու  հետևյալ ձեռնարկատիրական գործունեությամբ.

1)Ֆիզիկական և  իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքների բարեկարգում, կանաչապատում,

2)Ոչ կենցաղային, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքում, փոխադրում,

3)Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող շենք-շինությունների վերանորոգում, բարեկարգում:

 

4.Հաստատել  ,,Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ /կցվում է/:

 

5. Սույն որոշումն ուժ  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  հաջորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.11 Մբ) կանոնադրություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner