Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Հարություն Մանուկյանի դիմումը /մտից՝ 04.04.2023թ. թիվ 4523/, Արգավանդ գյուղի և Հարություն Մանուկյանի միջև 14.07.2008, թվականին կնքված թիվ /ս/մ 2027/ վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Արգավանդ բնակավայրի 03-018-0061-0015 ծածկագիրը կրող 0,05 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Հարություն Մանուկյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող 03-018-0061-0015 ծածկագրով 0,05 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 18082023-03-0053/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով /1 հա-ը 4480000 դրամ/ ընդհանուր 224000 ՀՀ դրամ արժեքով օտարել Հարություն Սարգսի Մանուկյանին: |