Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Թամարա Քոչարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք ք. Մասիս Նոր թաղամաս 10/4 հասցեում Թամարա Յուրիկի Քոչարյանի կողմից կառուցված ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 21,0քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.00210 հա բնակելի կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0940) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Թամարա Յուրիկի Քոչարյանին:
2.Օրինական ճանաչված շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 48․636 (քառասունութ հազար վեց հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ:
3.Ավտոտնակի զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 143․521 (մեկ հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:
4.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |