Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԾՈՎԻՆԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՄԱՍԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հիմնադրել «Մասիս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամ:

2. Սահմանել, որ « Մասիս  Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման » հիմնադրամի հիմնադիրը Մասիս համայնք է, որի անունից հանդես եկող լիազորված անձը Մասիս համայնքի ղեկավարն է։

3. Հաստատել «Մասիս  Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

4. «Մասիս  Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման » հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ալիկ Օհանյանին (նույն.քարտ՝ 005762109, տրված 20.03.2017թ. 001-ի կողմից, հասցե՝ ՀՀ, ք.Մասիս, 3թաղ. 4շ. 32բն., էլ.հասցե՝ alik.oganyan@gmail.com, հեռ. +37494677773)

5. «Մասիս  տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԾՈՎԻՆԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner