Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գարիկ Հակոբյանի կողմից ներկայացված հայտը (97701)․ որոշում եմ՝
1.Գարիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Գեղանիստ 29-րդ փողոց 1/1 հասցեում երկու բնակելի տների և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Գարիկ Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: