Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Դիանա Գևորգյանի դիմումը /մտից՝ 31.05.2024թ. թիվ 7829/, 12.11.2021 թվականին կնքված թիվ 6118 վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0296-0468 ծածկագիրը կրող 0,0223 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Դիանա Արտավազի Գևորգյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0296-0468 ծածկագրով 0,0223 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 17112021-03-0111/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 1221 Հայաստանի Հանրապետության դրամ/ ընդհանուր 272283 /երկու հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր ութսուներեք/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Դիանա Արտավազի Գևորգյանին: |