Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սվետլանա Գրիգորյանի լիազորած անձ Լաերտ Ղամբարյանի դիմումը /մտից ՝ 08.08.2024թ. թիվ 10916/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնքում գտնվող ք. Մասիս, 3-րդ թաղամաս թիվ 2/33 հասցեում 0․0021 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0109-0004, իրավունքի վկայական N 09122021-03-0105/, որը ծանրաբեռնված է Սվետլանա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0109-0004-0001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սվետլանա Ավետիսի Գրիգորյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 195448 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442 Հայաստանի Հանրապետության դրամ: |