Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Բենիամին Գալստյանի դիմումը /01․09․2025թ. հայտ 9703/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրում գտնվող Բենիամին Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող 03-079-0025-0013 կադաստրային ծածկագիրը կրող, 0,699 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր հողատեսքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ չրերի պատրաստման և վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով։ |