Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Արմեն Հակոբյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Նոր Խարբերդ բնակավայրի Երևան- Արտաշատ խճուղի 23/1 հասցեում գտնվող շինությունները (ընդհանուր մակերեսը՝ 17․8քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00871 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-070-0053-0031) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Արմեն Ֆուրմանի Հակոբյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 105145 ( հարյուր հինգ հազար հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 386881 (երեք հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր ութսունութ) ՀՀ դրամ:
4. Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |