Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Արթուր Սահակյանի դիմումը /մտից ՝ 11.04.2025թ. թիվ 3796/` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք Արգավանդ, Օդանավակայանի 1-ին փողոց 7/1 հողամաս հասցեում գտնվող 0,03216 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-018-0006-0033, սեփականության իրավունքի վկայական N 191122024-03-0013/, որը սահմանակից է Արթուր Ռոբերտի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-018-0006-0009/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արթուր Ռոբերտի Սահակյանին ։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 3400000 / երեք միլիոն չորս հարյուր հազար / Հայաստանի Հանրապետության դրամ, /1 քմ-ի կադաստրային արժեքը 10514 /: |