Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մերուժան Վարդանյանի դիմումը՝ /մտից՝ 20.06.2023թ. N 8025, 8026/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում գտնվող Մերուժան Յուրիի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-012-0322-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0.16 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի և 03-012-0322-0022 կադաստրային ծածկագիրը կրող, 0.42369 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող, այլ հողատեսքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղմթերքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ |