Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի ԿՍՄԵԱ բաժնի պետ Տիգրան Բաբախանյանի 06․03․2024 թվականի թիվ 4194, 11․03․2024 թվականի թիվ 4367, 21․03․2024 թվականի թիվ 4929 զեկուցագրերը և համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեում ,,Հանգստի և սպորտի ծառայություններ,, գործառական դասակարգման ,,Սպորտային նպաստներ,, հոդվածով նախատեսված միջոցներից հատկացնել.
Սմբատ Կարապետյանին 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ` Փարիզում կայանալիք միջազգային Պարալիմպիկ խաաղերին մասնակցելու համար,
Գոռ Դանիելյանին 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ` մարտեր առանց կանոնների սպորտաձևի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար,
Արամ Կիրակոսյանին 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ` Վրաստանում կայանալիք Քիք-բոքսինգ վարկանիշային պրոֆեսիոնալ մրցաշարին մասնակցելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուն հաջորդ օրվանից։ |