Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Արփինե Պապոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Նոր Խարբերդ, 20-րդ փողոց 31/2 հասցեում գտնվող բնակելին տան հիմքը (մակերեսը՝ 10,30քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.07367 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-070-0023-0029) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Արփինե Գագիկի Պապոյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 60843(վաթսուն հազար ութ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 3272275 (երեք միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: