Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով <<Գլոբալ Ֆիշ>> ՍՊԸ-ի դիմումը /10․06․2025թ. հայտ 20933/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող <<Գլոբալ Ֆիշ>> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող 03-036-0125-0011 կադաստրային ծածկագիրը կրող, 0,77 հա մակերեսով գյուղատնտեսական, առդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արոտավայր, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնամթերքի պահեստավորման և փաթեթավորման պարագաների պահեստ կառուցելու նպատակով։ |