Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Ալբերտ Մարգարյանի դիմումը /մտից ՝ 30.11.2023թ. թիվ 16154, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, 3-րդ թաղամաս 13/16 ավտոտնակ հասցեում 0,00247 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-073-023, սեփականության իրավունքի վկայական N 1456732/, որը ծանրաբեռնված է Ալբերտ Բենիկի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-073-023-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ալբերտ Բենիկի Մարգարյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 109718 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442 ՀՀ դրամ: |