Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հովագիմ Հայրիկոյի Վարդանյանը /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Արգավանդ․, Կոնտրոնական փող․, 17 տ./ 28․03.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 19.03.2024թ. N 2155 ծանուցումն ու 18.03.2024թ. և 06․02․2024թ․ դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /07.05.2024թ. արձանագրություն N133/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Հովագիմ Հայրիկոյի Վարդանյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի՝ /Range Rover 4.4, p/h` 01VQ010/ 2021-2023թթ․ համար՝ 494.561 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 416.250 ՀՀ դրամ, տույժը՝ 78.311 ՀՀդրամ 900435103016 հաշվեհամարին և 2020թ․ համար՝ 179.265 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 138.750 ՀՀ դրամ, տույժը՝ 40.515 ՀՀդրամ 900435103016 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի՝ /կադ․ ծածկագիր՝ 03-018-0024-0009/ 2021-2023թթ․ համար՝ 212․556 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 180․834 ՀՀ դրամ, տույժը՝ 31․722 ՀՀդրամ 900435003794 հաշվեհամարին և գույքահարկի /կադ․ ծածկագիր՝ 024-009/ 2021-2023թթ․ համար՝ 208․884 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 158․624 ՀՀ դրամ, տույժը՝ 50․260 ՀՀդրամ 900435103024 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով: