Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Հրանտ Ղամբարյանի դիմումը /մտից՝ 04.04.2024թ. թիվ 3703/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս Դպրոցականների փողոց 3/20 հողամաս հասցեում գտնվող 0,00597 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0134-0030, սեփականության իրավունքի վկայական N 03042025-03-0005/, որը սահմանակից է Հրանտ Մառլենի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0134-0023/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հրանտ Մառլենի Ղամբարյանին ։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 531000 / հինգ հարյուր երեսունմեկ հազար / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 8884 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու / Հայաստանի Հանրապետության դրամ: |