Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 266-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 234-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք  Նոր Կյուրին 1-ին փողոց 13/6 հողամաս  հասցեում գտնվող 0,31662 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը  /պետական գրանցման վկայական N 02082024-03-0087/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝  կրթահամալիր կառուցելու նպատակով ։

2․ Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 23-ի ,, ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ,, N 234-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner