Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Գևորգ Բաղրամյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, գ. Գետափնյա, 1-ին փողոց 12 հասցեում գտնվող բնակելի տունը և պարիսպը ( ընդհանուր մակերեսը՝ 102.55քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0281 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-030-0038-0005) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Գևորգ Ռաֆիկի Բաղրամյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 686768 (վեց հարյուր ութսունվեց հազար յոթ հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1248146 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունութ հազար հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |