Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Սամվել Յուրայի Գասպարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս 33/36 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 24,7քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00247 հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0138-0411) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Սամվել Յուրայի Գասպարյանին:
2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 48․635 (քառասունութ հազար վեց հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 109․713 (մեկ հարյուր ինը հազար յոթ հարյուր տասներեք) ՀՀ դրամ:
4.Ավտոտնակը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: