Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 439 եզրակացությունը և  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի գրությունը /մտից ՝ 22.11․2024թ. N 15928/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-2 համակցված տարածական պլանավորման  փաստաթղթի  սույն փոփոխությունը՝ 
-  Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի  Մասիս համայնքի (Գեղանիստ բնակավայր) վարչական տարածքում գտնվող, քաղաքացու  սեփականություն հանդիսացող  կադաստրային 03-028-0112-0062 ծածկագրով 0․1747 հա մակերեսով հողամասից 0․0612 հա  մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի  հողամասը փոխադրել  բնակավայրերի  նպատակային  նշանակության  բնակելի կառուցապատման   հողեր գործառնական նշանակության:
 
  |