Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գևորգ Ավետյանի կողմից ներկայացված դիմումը (30.08.2024 թվականի CPA0-0001-9943)․ որոշում եմ`
1․Գևորգ Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Դարակերտ Նոր թաղամասի 1-ին փողոց 4 հասցեում տալ պարսպի կառուցման շինարարության թույլտվություն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Ավետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: