Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Լուսինե Դավթյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, Մ․ Հերացու փողոց 1/7 հասցեում գտնվող շինությունները՝ բնակելի տուն, մառան,պարիսպ ընդհանուր 420․95 քմ արտաքին մակերեսով, և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.09753 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0137-0080) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Լուսինե Ռազմիկի Դավթյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 2785686 (երկու միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ:
3.Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 6665493 (վեց միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ:
4. Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |