Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 527
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Վարդան Հարությունյանի դիմումը /մտից՝ 10.09.2023  թիվ 12393/, 18.12.2001 թվականին  կնքված  վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մարմարաշեն բնակավայրի 03-058-0101-0011 ծածկագիրը կրող 0,59 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․

1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Վարդան Հովհաննեսի Հարությունյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մարմարաշեն  բնակավայրում գտնվող 03-058-0101-0011 ծածկագրով 0,59 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 26122024-03-0069/, թույլատրել  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային  արժեքի 100 %-ով  /1 քմ-ը 305 ՀՀ դրամ/  ընդհանուր 1799500 / միլիոն  յոթ հարյուր իննսունինը  հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել    Վարդան Հովհաննեսի Հարությունյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner