Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 նոյեմբերի 2024 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՐԱԿԵՐՏ ԳՅՈՒՂԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի,163-րդ հոդվածների  պահանջով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Մասիս համայնքի Դարակերտ գյուղի Հարություն Միրզոյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորա Սարգսյանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը /մտից՝  թիվ  15022/  և  նույն  կազմակերպության մեթոդիստ Դիաննա Կարապետյանի համաձայնագիրը՝  որոշում  եմ․ 

1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի Դարակերտ գյուղի Հարություն Միրզոյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորա Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 11-ից տրամադրել 2012 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա երկարացված չօգտագործված արձակուրդից մնացած 10-ը աշխատանքային օր և 2013 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա երկարացված չօգտագործված արձակուրդից  10-ը  աշխատանքային օր։ Վերադարձը՝ սույն թվականի դեկտեմբերի 9-ին։

2. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Դարակերտ գյուղի Հարություն Միրզոյանի անվան մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորա Սարգսյանի պարտականությունները վերապահել մանկապարտեզի մեթոդիստ Դիաննա Կարապետյանին։

 

3. Կատարել համապատասխան վարձատրություն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ծովինար Գալստյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner