Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Ժաննա Մեսրոպյանի դիմումը /մտից ՝ 19.06.2024թ. թիվ 8631/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս 10-րդ փողոց 2/3 հողամաս հասցեում գտնվող 0,0232 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0050-0023, սեփականության իրավունքի վկայական N 09042025-03-0082/, որը սահմանակից է Ժաննա Հրաչի Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0050-0008/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ժաննա Հրաչի Մեսրոպյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1031000 / մեկ միլիոն երեսունմեկ հազար /, 1 քմ-ի արժեքը 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու / Հայաստանի Հանրապետության դրամ: |