Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը և Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետի 29․04․2025 թվականի թիվ 5862 զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել Մասիս համայնքի բնակիչ, մարզիկ՝ Արսեն Հարությունյանին հատկացնել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, սեպտեմբեր ամսին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։ |