Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 397
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 127-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2024 թվականի N 127-Ա

ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎՆԱՍՎԱԾ (ՈՉ ՊԻՏԱՆԻ) ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ՆՎԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի դեկտեմբերի 06-ին տեղի է ունեցել ավտովթար՝ իրար են բախվել Մասիսի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող TOYOTA մակնիշի 676CG61 պետական համարանիշի և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի պատվոհյուպատոս Լևոն Հայրապետյանի վարած Maserati մակնիշի 40TՕ86 պետհամարանիշի փոխադրամիջոցները, հարուցվել է թիվ 60510323 քրեական գործը, որի ընթացքում Լևոն Հայրապետյանը ամբողջությամբ ընդունել է իր մեղավորությունը և որպես փոխհատուցում առաջարկում է համայնքին որպես սեփականություն  նվիրել 2017 թվականի արտադրության TOYOTA COLOLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը, իսկ համայնքային սեփաականություն հանդիսացող ոչ պիտանի փոխադրամիջոցը  համայնքը նվիրի իր կողմից լիազորված անձին /հիմք՝ 16․04․2024թ․մտից թիվ 5664, 02․05․2024թ․թիվ 6307, ելից՝ 19․04․2024թ․թիվ 3424/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1Տալ համաձայնություն ընդունել նվիրատվությունը՝ TOYOTA COROLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը (37BG783 համարանիշի, տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ սև միկա, թողարկման տարեթիվը՝ 2017 թվականի, թափքը՝ սեդան, VIN`NMTBB4JEXOR217507, շարժիչը՝ 90/122, տեխնիկական անձնագիր՝ YB691386) որպես վնասի վերականգնում:

2․Տալ համաձայնություն  Մասիսի համայնքապետարանին պատկանող TOYOTA COROLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը (676CG61 համարանիշիտեսակը՝ թեթև մարդատարգույնը՝ սև միկաթողարկման տարեթիվը՝ 2016 թվականի, թափքը՝ սեդան, VIN`NMTBBOJE50R169519, շարժիչը՝ 90/122, տեխնիկական անձնագիր՝ XF697320) նվիրել Լևոն Հայրապետյանին կամ իր կողմից լիազորված անձին։։

2Սույն որոշման կատարման հետ կապված ծախսերը թողնել Լևոն Հայրապետյանի վրա։

3Հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կատարել համապատասխան հաշվառում։


Կողմ -16

ԱՀԱՐՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.63 Մբ)
(104.83 Կբ) որոշում
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner