Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սերգեյ Պետրոսյանի դիմումը /մտից ՝ 23.02.2022թ. թիվ 2482, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Գ.Նժդեհի փողոց 36/4 ավտոտնակ հասցեում 0,0024 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0138-0024, սեփականության իրավունքի վկայական N 21022023-03-0009/, որը ծանրաբեռնված է Սերգեյ Հրանտի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0138-0024-001/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սերգեյ Հրանտի Պետրոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 106604 /մեկ հարյուր վեց հազար վեց հարյուր չորս/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 ՀՀ դրամ: