Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Ավագ Հովսեփյանի խնդրանքին /մտից մատյանի՝11.06.2019թ. թիվ 613/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս,Գ.Նժդեհի փողոց,2-րդ շարք, թիվ 8 հասցեում Ավագ Հովսեփյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0024 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0139-0089/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Ավագ Հովսեփյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 70560 / յոթանասուն հազար հինգ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: |