Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Ռոբերտ Վալերիկի Վարդանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, գ․ Նոր Խարբերդ, 21-րդ փողոց, 20/4 հողամաս հասցեում գտնվող հիմքը 73,6 քմ արտաքին մակերեսով և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,01228 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-070-0023-0035) ուղղակի վաճառքով օտարել բնակիչներ՝ Ռոբերտ Վալերիկի Վարդանյանին։
2․Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 435000 (չորս հարյուր երեսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 546000 (հինգ հարյուր քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |