Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով և ելնելով ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում և պաշտոնային դրույքաչափերում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից Մասիս համայնքի ավագանին որոշում է 1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 81-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածը կցվում է/:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 10-ից: |