Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Անդրանիկ Բադալյանի դիմումը /մտից ՝ 13.12.2023թ. թիվ 17007/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնքում գտնվող 0․0027 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0130-0044, իրավունքի վկայական N 1502750/, որը ծանրաբեռնված է Անդրանիկ Ավետիսի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0130-0044-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Անդրանիկ Ավետիսի Բադալյանին և հասցեավորել Մասիս, Մասիս, Նոր թաղամաս, 5/25 ավտոտնակ։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 184545 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6835 Հայաստանի Հանրապետության դրամ: