| Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Դավիթ Սամվելի Հովհաննիսյանի դիմումը /մտից ՝ 05.05.2023թ.  թիվ 5881 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք 7-րդ թաղամասի 1-ին փողոց  12/1 հողամաս հասցեում գտնվող   0,02482 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0009-0047, սեփականության իրավունքի վկայական N 23032023-03-0087/, որը սահմանակից է Դավիթ Սամվելի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող  /ծածկագիր՝ 03-003-0009-0018/ հողամասին  և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Դավիթ Սամվելի Հովհաննիսյանին:      2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է   2204761 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 200 %-ով, 1 քմ-ի արժեքը  8883   ՀՀ դրամ: |